Ողբերգական դեպք․ Վեդու հիվանդանոց է տեղափոխվել մահացած 15-ամյա տղա․ մանրամասներ

Այսօր խիստ ցավալի և ողբերգական դեպք է գրանցվել Արարատի մարզային տարածքում։ Մարզային «Վեդի» հիվանդանոցային կենտրոն է տեղափոխվել մի տասնհինգ տարեկան պատանի, ով, ցավոք սրտի, արդեն իսկ մահացած է եղել։

Անմիջապես տեղեկացվել են համապատասխան մարմինները, ժամանել են պատասխանատու պաշտոնատար անձինք, ովքեր սկսել են զբաղվել դեպքի բացահայտման աշխատանքներով։ Հայտնի է դարձել, որ այդ ցավալի դեպքը կատարվել է կեսօրին՝ ժամը երկուսի մոտակայքում։

Պատանին Արարատի մարզի բնակիչներից մեկն է։ Մահացած պատանու անունը Սարգիս է։ Օրվա ընթացքում հընթացս պարզվել է, որ տասնհինգամյա Սարգիսի ցավալի ու անժամանակ մահվան պատճառ է դարձել վթարը։

Արմավիրի մարզի բնակիչներից մեկը՝ քառասուներեք տարեկան Աղասին, ով կեսօրին մոտ հետընթաց է արել իր Ֆորդ մեքենան, անզգուշաբար վրաերթի ենթարկել Սարգիսին։

Դեպքը տեղի է ունեցել Ոսկետափ համայնքում՝ Շիրազի անունը կրող փողոցի թիվ 3 հասցեի մոտակայքում։  Դեպքի առիթով քրեшկան գործ է հարուցվել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: