Լույս աշխարհ է եկել հայտնի ու սիրված դերասան Էդգար Իգիթյանի երեխան․ ուշագրավ մանրամասներ

Մեր ժամանակի հայտնի ու պահանջված արտիստներից Էդգար Իգիթյանը ամիսներ առաջ անկեղծացել և հայտնել էր, որ առաջիկայում պատրաստվում է հայրիկ դառնալ։ Նա տեղադրել էր նաև տիկնոջ՝ Լուսինեի հղի վիճակում արված լուսանկարները։

Բալիկն արդեն լուսյ աշխարհ է եկել։ Առավոտյան վաղ հայտնի ու սիրված արտիստ Էդգար Իգիթյանն իր ուրախությունը կիսել է համացանցում՝ հայտնելով առաջնեկ ծննդյան ուրախալի լուրը։ Նա բարի գալուստ է մաղթել իր բալիկին։

Էդգարի հրապարակումից հայտնի է դառնում, որ դերասանի առաջնեկը տղա է, ում նա Լեոն է անվանակոչել։ Բալիկը լույս աշխարհ է եկել այսօր՝ ընդամենը ժամեր առաջ։ Առաջնեկի ծնունդով երջանկացած հայրն իր սոցհարթակում գրել է հետևյալը․

«Ծնունդդ շնորհավոր տղես — Լեոն Իգիթյան: Շնորհակալ եմ քեզ, որ դու եկար իմ կյանք»։ Էդգարը ոչ մի լուսանկար դեռ չի հանրայնացրել։ Դերասանի այս հրապարակման ներքո տեղ են գտել բազմաթիվ շնորհավորանքի և աչքալուսանքի խոսքեր։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: