Սիրված դերսանուհի Լուիզա Ղամբարյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Սիրված արտիստուհի Լուիզա Ղամբարյանն այսօր բոլորում է ծննդյան քառասունչորս տարին։ Այսօր իր առաջին տարեդարձն է, որ Լուիզան նշում է առանց իր մայրիկի և սիրելի ամուսնու։ Լուիզան ծնվել ու մեծացել է Երևանում։

Հայրը տնտեսագիտության դասախոս է եղել Ագրարային համալսարանում, իսկ մայրը երկար տարիներ աշխատել է թատրոնի ադմինիստրատիվ բաժնում՝ որպես հսկիչ։

Լուիզան շրջապատված է եղել սիրով, բայց միևնույն ժամանակ խստությամբ։ Նա սովորել է մանկավարժական համալսարանի ռեժիսուրայի բաժնում։

Հեռուստատեսային նախագծերից ու ֆիլմերից հայտնիություն ձեռք բերած Լուիզան ամուսնանում է հայտնի բժիշկ Գերոգի Պողոսյանի հետ։ Նրանք մեկ դստրիկ են ունեցել ընտանեկան համատեղ կյանքում։

Լուիզայի համար վերջին ամիսները ամենից ծանր ամիսներն էին իր կյանքում, սակայն արտիստուհին բավականին ուժեղ է և կարողանում է վերստին գտնել ինքն իրեն՝ զբաղվելով իր մասնագիտությամբ։

Լուիզային նորից կարելի է տեսնել բեմում՝ հանդիսատեսի ծափերի ուղեկցությամբ դերեր կերտելիս։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: