Ինչպե՞ս են տանը դիմավորում գերությունից վերադարձած Նարեկ Սիրունյանին․ անհնար է դիտել առանց արցունքների

Նարեկ Սիրունյանը մեր այն տղաներից է, ով իր զինծառայության ընթացքում անցել է պատերազմի բոլոր արհավիրքների միջով։ Նա ամիսներ շարունակ ստիպված է եղել մնալ Ադրբեջանում, իսկ հարազատներն այդ ընթացքում աննկարագրելի ապրումներ են ունեցել։

Նարեկն այն տղաների մեջ էր, ովքեր շաբաթ օրը վերադարձան հայրենիք։ Նարեկը բոլորի հետ անցել է անհրաժեշտ բժշկական զննությունը և տուն վերադարձել։ Տանը Նարեկին սպասել են բոլոր հարազատները, մտերիմները, ծանոթները։

Առանձնակի հուզիչ է Նարեկի և մայրիկի հանդիպումը։ Նարեկը գրկում է մայրիկին ու խոստանում, որ այլևս չի գնալու։ Նա նաև բոլորին խոստանում է, որ ինքը օգնելու և ամեն ինչ անելու է, որ մյուս տղաները ևս հետ գալ կարողանան։

Ստորև ներկայացնում ենք մի տեսանյութ, որը անհնարին է առանց հուզվելու և արցունքների դիտել։ Այստեղ երևում է, թե ինչպես են Նարեկին տեսնելիս հուզվում նաև նրա փոքրիկ եղբայրները։ Հիրավի, աննկարագրելի ապրումներ են։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: