Գերիի մայրը որդուն տեսնելիս ուշաթափվում է. տանը նրան դհոլ-զուռնայով են դիմավորում

Գերության մեջ ամիսներ շարունակ գտնված և օրերս հայրենիք վերադարձած զինվորներին տեսնելը ծնողների համար հիրավի իսկական հրաշքի է նման։ Նրանք ծնողների համար կարծես կրկնակի վերածնված լինեն։ Ծնողները իրենց տղաների երկրորդ ծնունդն են վերապրում։

Աննկարագրելի և անբացատրելի զգացողություններ են ապրում և դիտողներին փոխանցում գերության միջից վերադարձած իրենց զինվորներին դիմավորող ծնողները։ Նրանք այնքան բուռն հուզական հոգեվիճակներ են ունենում, որ հուզում են նույնիսկ անծանոթներին։

Ահա նման ապրումների պատճառով վերադարձած զինվորներից մեկի մայրը տղային տեսնելուց հետո պարզապես չի կարողանում կանգնել ոտքերի վրա և ծնկի է գալիս։ Որդին նրան ոտիք է կանգնեցնում և ամուր-ամուր գրկում։

Կարևոր հանգամանք է այն, որ վերադարձող զինվորները տուն են գալիս նույն այն հագուստով, որոնցով որ գնացել են։

Նրանք գալիս են զինվորական կոկիկ համազգեստով՝ որպես խիզախաբար պայքարած զինվորներ։ Զինվորի վերադարձի վերևում նկարագրված դրվագի տեսագրությունը կարող եք դիտել ստորև բերված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: