«Ամբողջ աշխարհը մեզ ստիպելու է ճանաչել Ստեփանակերտը Ադրբեջանի կազմում․․․».

Վարչապետի թեկնածուներից Լևոն Տեր-Պետրոսյանը պարբերաբար իր ասելիքը հասանելի է դարձնում ընտրողներին Հանրայինի եթերից՝ Պ․ Ղազարյանի հեռուստաքննարկման շրջանակներում։ Առաջին նախագահն իրեն հատուկ հեռատեսությամբ որոշ հանգամանքներ է կանխատեսել։

Լևոն Տեր-Պետրոսյանն իր խոսքում տարբեր կետերի է անդրադարձել։ Արցախի ապագայի հարցում քաղաքական գործիչը մեծ դժվարություններ է տեսնում։ Նա նշում է, որ այլևս զիջելու ոչինչ չունենք, ուստի շատ թույլ դիրքերում ենք գտնվում։

Վկայակոչելով տարիներ առաջ իր առաջարկը, որը ժամանակին մերժվել է, նախագահը ափսոսանքով նշում է, որ այլևս ոչինչ մեր ձեռքերում չէ Արցախի հարցում։ Նա վտանգավոր է համարում Ռ․ Քոչարյանի այն հայտարարությունը, թե կվերականգնի ԼՂԻՄ-ի նախկին տարածքները։

Նա համարում է, որ դա նոր պատերազմի մասին հայտարարություն է։ Ցավոք, նախագահը այն կարծիքին է, որ աշխարհը մեզ ստիպելու է համաձայնել Ալիևի պահանջին, այլապես նոր փորձանքի մեջ ենք ընկնելու։ Առավել մանրամասն՝ վարը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: