«Քոչարյանը՝ իշխանությունը զավթելուց հետո հենց առաջին ընտրության ժամանակ, դեռ 1998-ին, երբ Կարեն Դեմիրճյանն էր իր մրցակիցը, ամեն ինչ էսպես խառնեց»

Նարինե Գիժլարյանը գրում է․ «Ժողովուրդ, ընտրացուցակում ձեր անունն ու ընտրատեղամասը ստուգել ե՞ք: Ուրեմն մենք Թոթովենցի դպրոցում էինք ընտրում արդեն քանի տարի: Հիմա էս ծանուցման թերթիկների վրա գրված է 9/53 ընտրատեղամասը Գ. Էմինի անվ. 182 դպրոցում է, Կորի փողոց: Իսկ ոստիկանության ցանկում տեսել էինք, որ Թոթովենցի դպրոցն է: Հետո էլ, կարծեմ մեր ընտրատեղամասը 9/52-ն էր:

Գնացինք Թոթովենցի դպրոց՝ տեսնենք ինչ է կատարվում, պարզվեց՝ էդ դպրոցը դարձել է Մանկավարժականի հենակետային վարժարան: Թոթովենցի դպրոցի մոտի բնակիչներն ասացին, որ դպրոցն ու ընտրատեղամասը ցրել են այլ դպրոցների ու տեղամասերի վրա, իսկ Էմինի դպրոցը Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ է:

Գնացինք եկեղեցու մոտ մուտքի՝ Ռոսիա Մոլի կողմից, հարցուփորձ արինք, պարզվեց՝ եկեղեցու հետևում է՝ ՍԱՍ-ի մոտ: Մի խոսքով շատ հոգնած էինք, չգնացինք ընտրատեղամասը գտնենք՝ մոտավորապես պատկերացնելով տեղը:

Բայց քիչ առաջ ստուգում եմ ոստիկանության ցանկը՝ մեր ու ընդհանրապես մեր թաղամասի ընտրողների անունները չեմ գտնում: Սա ի՞նչ է նշանակում: Հենց նոր ԿԸՀ-ի կայքում՝ ՀՀ ընտրողների ռեգիստրում ստուգեցի՝ կանք: Մի խոսքով, ուզում եմ հասկանալ՝ եթե ընտրատեղամասի փոփոխություն եք անում, ինչո՞ւ ժողովրդին կարգին չեք ծանուցում:

Եթե շատ ընտրատեղամասերում էս միտումը եղավ, կնշանակի հատուկ է արվել՝ շփոթ առաջացնելու, ընտրողների զահլան տանելու ու հիասթափեցնելու եւ իրենց համար ցանկալի արդյունքի հասնելու համար. այսինքն իրենց ձեռ է տալիս, որ քիչ մարդ ներկայանա անձամբ ընտրելու:

Ու ընդհանրապես ինչ ա նշանակում բնակավայրից ընտրատեղամասը 4-5 կիլոմետր հեռացնելը: Ամենասկզբից մենք ընտրում էինք տնից մի քանի քայլ հեռու՝ ժուռնալիստների միությունում տեղակայված ընտրատեղամասում: Քոչարյանը՝ իշխանությունը զավթելուց հետո հենց առաջին ընտրության ժամանակ, դեռ 1998-ին, երբ Կարեն Դեմիրճյանն էր իր մրցակիցը, ամեն ինչ էսպես խառնեց»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: