Տիգրան Արզաքանցյանն ամեն դեպքում շարունակում է իր քարոզարշավը․ մանրամասներ

Տիգրան Արզաքանցյանը մեր այն թեկնածուներից է, որի ներգրավվածությունն ընտրական գործընթացներ դատական կարգով կասեցվել է բոլորովին վերջերս, սակայն վարչապետի թեկնածուն համառորեն շարունակում է իր քարոզչական գործընթացը։

Ինքը՝ Արզաքանցյանը, դատարանի սույն որոշումը համարում է նշան այն բանի, որ ինքը և օրեցօր աճող իր ռեյտինգը խանգարել է ինչ-որ մարդկանց, ուստի նրան որոշել են թեկնածուի ճանապարհն այս եղանակով փակել։

Տիգրան Արզաքանցյանին իր գործունեության մեջ շարունակում է ակտիվորեն աջակցել նրա կինը, ով աչքի է ընկնում ինքնատիպ կերպարով։ Նա բավականին հայտնի բարերար է։

Նշենք, որ Տ․ Արզաքանցյանի թիմում է գտնվում լեզվաբան Նարինե Դիլբարյանը, ով վերջերս է դուրս եկել Ժառանգություն կուսակցության շարքերից՝ ընդգրկվելով թեժ ընտրական գործընացների մեջ։

Ն․ Դիլբարյանն իր քայլը մեկնաբանել է այն փաստով, որ ժառանգությունը պասիվ դիրք է գրավել այս օրերին։ Տիգրան Արզաքանցյանը բողոքարկել է դատարանի որոշումը և սպասում է արձագանքի։ Տեսանյութը՝ վարը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: