«Ինչքան տգետ կա դոկտոր-պրոֆեսորի կոչում ստացած, անմիջապես անսաց այդ «իմաստնագույն» կոչին, հարություն առավ ու էսօր կոչ ա անում․․․»

Նախօրեին տված իր հարցազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ էր արել մեր ժամանակի մտավորակններին արտահայտվել։ Այսօր Ռ․ Քոչարյանի առաջնորդած քաղաքական ուժին սատարելու կոչով են հանդես եկել շուրջ հարյուր քսանչորս մտավորականներ։ Այս թեմային անդրադառնալով՝ գրող Արփի Ոսկանյանը գրում է․

«Լեւոնը էլ ուրիշ բան չէր կարա աներ, կարար մենակ սովետի թվի նոմենկլատուրային, փտած «մտավորականությանը» վերակենդանանալու կոչ աներ։ Ինչքան տգետ կա դոկտոր-պրոֆեսորի կոչում ստացած, անմիջապես անսաց այդ «իմաստնագույն» կոչին, հարություն առավ ու էսօր կոչ ա անում սատարել Քոչարյանին։

Լրիվ ճակատագրի հեգնանք։ Եթե, իհարկե, պապի ուզածը հենց էդ չի ու ինքն էլ մի լատենտ քոչարյանական չի։ Ախ, արալեզ պապի։ Էս ընտրությունը գիծ ա քաշելու էդ ամբողջ դարաշրջանի ու նոր Հայաստանի միջեւ։

Ժողովուրդը ձեզ բոլորիդ թողնելու ա անցյալում։ Առանց ափսոսանքի։ Էն ապագայում, որը հաստատ կա, դուք ոչ մեկդ այլեւս տեղ չունեք։ Ու դուք դա լավ գիտեք»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: