Իրան տարել ա արդեն. համացանցում տարածվել է Պապիկյանի և Էջմիածնի քաղաքապետի խոսակցությունը․ սկանդալային ձայնագրություն

Քիչ առաջ համացանցում շրջանառության մեջ դրվեց մի սկանդալային ձայնագրություն, որը Էջմիածնի քաղաքապետի և Սուրեն Պապիկյանի հեռախոսային զրույցի գաղտնի ձայնագրումն է իրենից ներկայացնում։

Դիանա Գասպարյանը Սուրեն Պապիկյանին ասում է, որ այլևս չի ցանկանում շարունակել նույն կերպ, քանի որ ինքը կարծում է, թե Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տալիս, նա անում է հայտարարություններ, որոնք ազդում են մյուս անդամների հեղինակության վրա։

Դիանա Գասպարյանն ասում է, որ պարտությունից հետո ինքը մարդկայնորեն աջակցել է Ն․ Փաշինյանին, սակայն արդեն անհնար է համարում նրան սատարելը, քանի որ նա օրերցօր ավելի ու ավելի նյարդային հայտարարություններ է անում։

Սուրեն Պապիկյանը փորձում է համոզել Դիանային, նրան խնդրում է դեռ համացանցում ոչինչ չգրել, ապա խոստանում է առավոտյան խոսել Ն․ Փաշինյանի հետ։

Հայտնի չէ, թե այդ զրույցը մասնավորապես երբ է եղել, սակայն հասկանալի է, որ այն վերջին շրջանի ձայնագրություն է։ Նյութը՝ վարը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: