«Բովանդակազրկվեց ու վարկաբեկվեց և ես պնդում եմ, որ դա արվեց միտումնավոր»

Լրագրող Լևոն Սարդարյանը գրում է․ «Շատ երկար եմ մտածել էս մասին։ Ինձ ճանաչողները գիտեն՝ միշտ պնդել եմ, որ «մտավորականություն» տերմինն արհեստական է, ոչինչ չի նշանակում։ Բայց մենք, որքան էլ տարօրինակ է, անընդհատ ձգում ենք ունենալ դա, լսել մտավորականության խոսքը, սթափեցնող գնահատականները։

Երկար մտորելու արդյունքում մի եզրահանգման եկա։ Տեսեք։ Օրինակ՝ ԱՄՆ-ում հեղափոխությունից հետո արմատացավ էն տեսակետը, որ երկրին անհրաժեշտ է նոր էլիտա՝ մշակութային, քաղաքական, ռազմական ու տնտեսական։ Ու պետությունը ձեռամուխ եղավ նոր էլիտա՝ նոր ազնվականություն, ստեղծելու գործին։

Տարատեսակ սթենֆորդներն ու ուեսթփոինթները լծվեցին այդ դասակարգի ձևավորմանը՝ դրանով իսկ պետության հիմքը ավազից աստճանաբար վերածելով բետոնե ժայռի։ Եվ հիմա շարքային ամերիկացին չունի «մտավորականության» կարիք, քանի որ ունի սեփական պատկերացումներին ու պահանջներին հարիր էլիտա՝ ազնվականություն։

Ասել կուզեմ՝ մտավորականների «կարոտը» Հայաստանում հենց նույն էդ ազնվականության ներքին, չգիտակցվող պահանջն է։ Պահանջ, որը ժամանակի ընթացքում մունդռվեց տարատեսակ «էլիտար շինություններով» ու «էլիտար ջրերով»։

Ինքը՝ էլիտայի գաղափարը, բովանդակազրկվեց ու վարկաբեկվեց և ես պնդում եմ, որ դա արվեց միտումնավոր։ Դա արվեց, որ հանկարծ չձևավորվի էն ազնվականությունը, որը թույլ չէր տա պետությունը վերածել քաղաքական ու մերձքաղաքական պայքարի մանրադրամի»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!