Ահա թե ուր են մեկնել Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը և ի՞նչ կադրեր են հրապարակում

Միհրան Ծառուկյանը համավարկի տարածման ցուցանիշների մեղմացման և խստացումների վերացման փաստից օգտվելով ակտիվորեն վերսկսել է իր համերգային շրջագայությունները։ Նա գարնան մեկնարկը տվեց ռուսաստանյան համերգով։

Այս անգամ երգիչը մեկնել է Ամերիկա, մասնավորապես Լոս Անջելես քաղաք։ Միհրանն օդակայանին իր լուսանկարներից մեկն է տեղադրել իր սոցհարթակում, որն արժանացել է օգտատերերի իրարամերժ մեկնաբանություններին։

Օգտատերերից մի քանիսը նրան բարի ճանապարհ են մաղթել, մի մասը հույս են հայտնել, որ նորից հետ կվերադառնա, ոմանք գրել են, որ նա ի վերջո կարողացավ ազատվել հայաստանյան ներկայիս ամոթալի իրավիճակից, իսկ մի օգտատեր էլ գրել է հետևյալը․

«Էս թռար Հայաստանից հայրենասիրություն քարոզող երգիչ հույսով եմ քեզ նման Հայաստանից թռնողներին Հայաստանում տեղ չեն տա երբ դուրս շպրտեն»։

Ի պատասխան այս ամենի՝ Մ․ Ծառուկյանն իր էջում տեղեկացրել է առաջիկայում Գյուրիում կայանալիք իր համերգի մասին, որը տեղի կունենա հունիսի 15-ին։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!