Մարջան Ավետիսյանը քննադատում է Ն․ Փաշինյանին և մեկնաբանում, թե ինչու է կերտել Ռիտա Սարգսյանի կերպարը

Դերասանուհի Մարջան Ավետիսյանը շատ մտահոգ քաղաքացիների նման երկար լռությունից հետո որոշել է բարձրաձայնել իր քաղաքացիական տեսակետն ու կարծիքը։ Դերասանուհին զրուցել է հրապարակախոս և գրող Արթուր Հայրապետյանի հետ։

Նա նշում է, որ դեռևս հետհեղափոխական էյֆորիայի ժամանակ իրեն հետապնդել են մռայլ ու վատ կանխազգացումներով լեցուն մտքեր։ Նա ինչ-որ վատ սպասումներ է ունեցել, իսկ որոշ ժամանակ անց համոզվել է, որ ինքը ճիշտ է։

Մարջանը նշում է, որ թեև անձնապես Նիկոլ Փաշինյանի հետ ծանոթ չէ, բայց չի հավանում նրա մարդակյին տեսակը՝ նաև նրա շարժուձևը, խոսքի և վարքի մշակույթը հաշվի առնելով։ Մարջանը հիշում է, որ ինքը ժամանակին քննադատել է նաև Սերժ Սարգսյանին։

Բայց նա վերջերս սիրով է համաձայնել կերտել Ռիտա Սարգսյանի տիկնոջ դերը։ Նա ասում է, որ իր նպատակն է եղել նաև քաղաքական գործչի կանանց քաղաքականության հետ չնույնացնելու միտում տարածելն է։ Մարջանի խոսքն ամբողջությամբ՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: