Այսօր սքանչելի դերասանուհի Էվելինա Շահիրյանի հոբելյանական ծննդյան օրն է․ մանրամասներ արտիստուհու մասին

Այսօր սքանչելի և տաղանդավոր արտիստուհի Էվելինա Շահիրյանի հոբելյանական ծննդյան օրն է։ Արտիստուհին բոլորում է ծննդյան ութսունամյակը։ Չնայած պատկառելի տարիքին՝ արտիստուհին շարունակում է պահպանել իր հմայքն ու գեղեցկությունը։

Էվելինա Շահիրյանը ծնունդով Գյումրիի է։ Նա դեռ դպրոցական տարիներից հանդես է եկել ֆիլմերում՝ որպես դերասանուհի։ Առաջին անգամ նկարահանվել է «Մեր թաղի ձայները» ֆիլմում։

Քսան տարեկանից արդեն աշխատել է որպես հաղորդավարուհի, իսկ զուգահեռ սովորել է նար կինոդերասանի բաժնում։

Նա հընթացս հաջողությամբ հանդես է եկել նաև թատրոնում։ Էվելինա Շահիրյանը մինչ այսօր հաջողությամբ հանդես է եկել բազմաթիվ ֆիլմերում, կերտել տիպային կերպարներ, սիրվել որպես սքանչելի արտիստուհի։

Էվելինա Շահիրյանը մեկ դուստր ունի, ով նույնպես շարունակել է իր մայրիկի մասնագիտական գիծը։ Նաիրա Շահիրյանը ևս դերասանուհի է։

Նշենք նաև, որ Նաիրայի տղաներից Արման Մարգարյանը ևս շատ մոտ է կանգնած իր մայրիկի ու տատիկի մասնագիտություններին։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: