Չարենցավանում տարեց կինը Քոչարյանին մեղադրեց թալանի համար, ինչից հետո վիճաբանություն սկսվեց․ ուշագրավ տեսանյութ

Այսօր բոլոր թեկնածուներն իրենց հերթական քարոզարշավային հանդիպումներն են իրականացրել ընտրողների հետ։ Ռ․ Քոչարյանը հանդիպում է ունեցել չարենցավանցիների հետ։ Տեղացիներն արտահայտվելու, Ռ․ Քոչարյանին հարցեր ուղղելու հնարավորություն են ստացել։

Օգտագործելով իր հնարավորությունը՝ մի տարեց չարենցավանցի բնակչուհի Ռ․ Քոչարյանին մեղադրել է թալանի մեջ, ինչից հետո վիճաբանություն է սկսվել։ Ներկաներից շատերը հակադարձել են տիկնոջը, սկսվել է աղմուկ։

Ռ․ Քոչարյանը նախ հանդիմանական տոնով տիկնոջն առաջարկել է գալ և նստել իր տեղը, հետո խնդրել է ներկաներից, որ տիկնոջը ոչինչ չանեն՝ հորդորելով, որ թողեն, թող մնա։ Աղմուկը երկար ժամանակ դահլիճում շարունակվել է։

Միջամտել է հանդիպումը կազմակերպողներից մեկը՝ առաջարկելով չփչացնել իրենց տրամադրությունը, քանի որ ներկայում շատ տարածված են նման երևույթները, որոնք ըստ միջամտող երիտասարդի՝ հունիսի քսանից հետո վերանալու են։

Վերը նկարագրված դրվագը ներկայացնող տեսանյութն առաջարկում ենք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: