Ամերիկայից եկած և Լոռու գյուղերից մեկում անգլերեն դասավանդող Թոմասի ֆանտաստիկ ու գեղեցիկ պատմությունը

Թոմաս Թողրամաջյանը այժմ ապրում է Լոռու Դեբետ գյուղի Տզուկ թաղում։ Նա կիսով չափ հայ է, քանի որ արմատներով հայ է նրա հայրը։ Թոմասին հայկական ամեն ինչը միշտ խորհրդավոր է թվացել և հետաքրքրել է։ Առաջին հնարավորության դեպում եկել է Հայաստան։

Թոմասն այժմ հայտնի «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական ծրագրի շրջանակներում անգլերեն է դասավանդում Դեբետ գյուղի երեխաներին։

Նա մեծ սիրով ու նվիրվածությամբ է կատարում իր գործը՝ հոգու խորքում իրեն ուրախ և բավարարված զգալով, որ կարողանում է օգտակար լինել հայ ժողովրդին։

Թոմասը բացի ինքնատիպ մոտեցմամբ անգլերենի դասավանդումը, երեխաների հետ հետաքրքիր նախագծեր է մտածում և իրականացնում։ Նա իր աշակերտների հետ կազմել է գյուղի տեսարժան վայրերի ցուցակը, և միասին ծրագրեր են մշակում, թե ինչպես կարող են գյուղ այցելած զբոսաշրջիկներին պտտեցնել գյուղում։

Գյուղացիներն առանձնահատուկ սիրով ու ջերմությամբ են վերաբերվում Թոմասին։ Թոմասը արցախյան վերջին պատերազմի ժամանակ նույնիսկ կամավորագրվել էր, սակայն հերթն իրենց ջոկատին չի հասել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: