Ցավալի․ Ալավերդու քաղաքապետն ուշ գիշերին վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով մահացել է․ մանրամասներ

Նախորդած ուշ գիշերին անչափ ցավալի դեքպ է տեղի ունեցել Հաղպատի ճանապարհին։ Օպել մակնիշի մեքենա վարող Սասուն Խեչումյանը, ով Ալավերդի քաղաքի ղեկավարն է, վրաերթի է ենթարկել մի հետիոտնի, ով, ցավոք սրտի, մահացել է։

Մահացած հետիոտնը նույնպես Ալավերդուց էր, նա հիսունմեկ տարեկան Անդրեյ Ավետյանն է։ Հետիոտնին փորձել են անմիջապես հիվանդանոց տեղափոխել, սակայն հենց ճանապարհին նա արդեն իսկ մահացել է։

Դեպքը տեղի է ունեցել գիշերը տասն անց տասի մոտակայքում՝ Հաղպատի ճանապարհային առաջին կիլոմետրի հատվածում։ Անմիջապես ցավալի դեպքի վայր են հասել պատկան մարմինների ներկայացուցիչները, այժմ ընթանում են վթարի մանրամասների մասին ճշգրտող աշխատանքներ։

Սասուն Խեչումյանը քառասուն տարեկան է։ Նա ամուսնացած է և երկու երեխաների հայր է։ Սասուն Խեչումյան ավարտել է Մանկավարժական համալսարանը։

Նա ունի պատմության ու իրավագիտության մասնագետի որակավորում։ Նա քաղաքապետի թեկնածու է առաջադրվել 2017 թվականին և հաղթել ընրությունների ժամանակ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!