Սերժ Սարգսյանը հրապարակել է խոստացված ձայնագրությունը․ ուշագրավ տեսանյութ

Նախորդ օրը բավականին թեժ ընթացքով, սենսացիոն հայտարարություններվ հարոստ օր էր։ Օրվա վերջում Ն․ Փաշինյանը Ս․ Սարգսյանի հետ հեռակա բանավեճի ժամանակ նրան հիշեցրել է Մոնտե Կառլոյի հետ կապված խոսակցությունների մասին, ըստ որոնք նախկին նախագահը եղել է այնտեղի խաղատներում։

Այս հիշեցմանն ի պատասխան՝ Ս․ Սարգսյանը տվել էր քսանչորսօրյաամանակահատված, որպեսզի Փաշինյանը հրապարակի կոնկրետ փաստեր, այլապես նա Փաշինյանի ընտանիքի մասին սենսացիոն փաստեր կհանրայնացնի, որից հետո հանրությունը կթքի նրա վրա։

Այսօր Ս․ Սարգսյանն ասել է, որ իր նպատակն այն է եղել, որ ցույց տա հանրությանը, որ իրականում իր անվան հետ կապված խոսակցությունների խաղատների մասին փաստերով հիմնավորված չեն, ուստի սուտ են ու հերյուրանք։

Իր խոսքում Ս․ Սարգսյանը նշել է, որ ինքը ոչ ոքի ընտանիք չի մտնի։ Ապա առաջարկել է լսել մի ձայնագրություն, որտեղ ներկայացվում է Ն․ Փաշինյանի հետհեղափոխական օրերին, մասնավորապես մայիսին Սոչիում ունեցած հանդիպման մասին համառոտ ակնարկ հենց Փաշինյանի պատմածով։ Ձայնագրության նյութը՝ վարը։

Рейтинг
( 2 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!