Ուշագրավ. Հայտնի է՝ որտեղ և ինչ պայմաններում է արվել Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը

Սերժ Սարգսյանի խոստացած և հանրայնացված ձայնագրությանն մասին տարբեր ասպեկտներից անդրադարձներ եղան։ Ձայնագրության բովանդակությունն ու Ս․ Սարգսյանի նման քայլը տարատեսակ իրարամերժ տեսակետների արտահայտման առիթ դարձավ։

Ձայնագրության մեջ հնչում էր միմիայն Ն․ Փաշինյանի ձայնը։ Այլ ձայներ, անուններ կամ արտահայտություններ չէին հնչում՝ մոտավոր պատկերացում տալու համար, թե որտեղ, ինչ միջավայրում և ում է պատմում իր ասելիքը Ն․ Փաշինյանը։

Լրատվամիջոցներից մեկին հայտնի է դարձել, որ այդ խոսակցությունը տեղի է ունեցել 2019 թվականի աշնանը, երբ Երևան է եկել Արցախի նախագահը։ Ն․ Փաշինյանն իր ասելիքը պատմել է հենց Արայիկ Հարությունյանի և այլ արցախցի հյուրերի մոտ։

Ենթադրելի է, որ ներկաներից մեկի կողմից է իրականացվել սույն ձայնագրությունը, որն էլ հետո փոխանցվել է Սերժ Սարգսյանին։ Ս․ Սարգսյանը ձայնագրությամբ Ն․ Փաշինյանին մեղադրեց դերասանություն անելու, գիժ ձևանալու մեջ, ինչն էլ ըստ նրա տապալել է արցախյան հարցի բանակցային գործընթացը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!