Ես եմ գնացել Նիկոլենց տուն․ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշ մանրամասներ է պատմել իր և Ն․ Փաշինյանի շփումներից

Անցած օրվա լրահոսի հիմնական թեմաներից էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ասուլիսը, ով ևս առաջադրվել է ընտրություններում, սակայն քարոզարշավի փոխարեն նախընտրում է այլ հարթակներից հնչեցնել իր խոսքն ու ասելիքը։

Նրան տարատեսակ հարցեր ուղղվեցին, որոնք մեծ մասը Հայաստանի անցյալի, ներկայի և ապագայի մասին էին։ Ն․ Փաշինյանի հետ ունեցած շփումների մասին հարցին նախկին նախագահը պատասխանեց բավականին հանգամանալից։

Նա նշեց, որ իրենք նախկինում համագործակցել են, ինչը նորմալ է՝ հիշեցնելով, որ Ռ․ Քոչարյանի ու Ս․ Սարգսյանի հետ ինքն ավելի սերտ է համագործակցել։ Հետո ասաց, որ ՀԱԿ-ի Ն․ Փաշինյանը հարաբերությունները խզել է, երբ որպես պատգամավոր հայտնվել է խորհրդարանում։

Երբ Ն․ Փաշինյանն արդեն վարչապետ է ընտրվել, Լևոն Տեր-Պետրոսյանն անձամբ է գնացել նրանց տուն։ Նա խորհուրդ է տվել ԱԳՆ-ին նամակ գրել և պահանջել, որ որպես հաշվետվություն երկօրյա ժամկետում ներկայացնել Ղարաբաղի խնդրով բանակցային գործընթացի արդյունքները՝ սկզբից մինչև Սերժ Սարգսյանի հրաժարակաին պահը։

Լ․ Տեր-Պետրոսյանը նաև ասել է, որ Ն․ Փաշինյանն այդ հանդիպումը ձայնագրած կլինի, ուստի խորհուրդ է տվել լրագրողներին պահանջել, որ նա այն հրապարակի։ Մանրամասները՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!