Այն կողմից սկսեցին․ Խաչատուր Սուքիասյանը մանրամասներ է ներկայացնում

Խաչատուր Սուքիասյանը, ինչպես հայտնի է, ներգրավվել է քաղաքական գործընթացների մեջ՝ ներկայացնելով Ն․ Փաշինյանի առաջնորդած ուժը։ Լինելով բավականին ծանրակշիռ կարծիքի ու վարքի տեր անհատ՝ նա գնահատականներ է հնչեցնում ընթացիկ քաղաքական խմորումների մասին։

Խ․ Սուքիասյանը ասում է, որ Ն․ Փաշինյանը այն պահից սկսեց կտրուկ հայտարարություններ անել, երբ հակառակ կողմից սկսեցին անթույլատրելի հռետորաբանություն կիրառել։ Նա անթույլատրելի է համարում քաղաքական դաշտում նման շփումները։

Անդրադառնալով Փաշինյանի վերջին սենսացիոն մտքին Աշոտի հետ կապված՝ Խ․ Սուքիասյանը նշում է, որ այդ ասելիքը նաև միջազգային հանրության համար է չափանիշ, քանի որ նրանք տեսնում են, թե ինչպես է երկրի ղեկավարն իր և մյուսների երեխաներին նույն հարթության վրա դնում։

Խ․ Սուքիասյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ կարևորում է առավելաբար այն հանգամանքը, որ իրենք ծանոթանում են քաղաքացիների և գյուղացիների հոգսերին, մտահոգություններին, տրամադրություններին։

Խ․ Սուքիասյանի խոսքն ամբողջությամբ՝ վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!