Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը մեկնաբանել է քաղաքականություն մտնելու իր որոշման պատճառը

Հանրահայտ ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը վերջերս հանրությանն իրազեկել էր այն մասին, որ որոշել է մտնել քաղաքական մեծ ասպարեզ՝ ընդգրկվելով Լ․ Տեր-Պետրոսյանի ղեկավարած կուսակցության կազմում։ Շատերի մոտ այս նորությունը մեծ զարմանք առաջացրեց։

Շատերն են ռեժիսորին հարցրել նրա նման որոշման պատճառի մասին։ Ռեժիսորը որոշել է անձամբ պատասխանել իր սոցհարթակում՝ կարճ ու սպառիչ հրապարակմամբ։ Հայտնի ռեժիսորը գրել է հետևյալը․ «Շատերը հարցնում են, թե ինչու եմ սատարում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։

Պատասխանեմ հրապարակավ՝ սատարում եմ հաղթանակ գրանցած մարդուն: Սատարում եմ երկիրը ամենադժվար պահին ճգնաժամից դուրս բերած ՆԱԽԱԳԱՀԻՆ։ Սատարում եմ ամենաինքնաբավ մարդուն և քաղաքական գործչին:

Սատարում եմ մի մարդու, որի նպատակը ոչ թե անձնական շահն է, այլ երկրի կայունությունը և առաջընթացը, վերջապես սատարում եմ ամենաիմաստուն մարդուն, ֆենոմենալ գիտելիքներ ունեցող ՆԱԽԱԳԱՀԻՆ»,- իր որոշման մասին մեկնաբանությունն ավարտել է Սուրեն Շահվերդյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!