Հայաստան են ներմուծվել 27 նոր ուղևորատար վագոններ․ տեսանյութ Սուրեն Պապիկյանից

Սուրեն Պապիկյանն իր սոցհարթակում տեղադրված տեսանյութում հայտնում է, որ արդեն Հայաստան են ժամանաել նախապես խոստացված քսանյոթ նոր վագոնները, որոնք պետք է ուղևորներ փոխադրեն։ Նախարարն անձամբ էքսկուրս է անցկացրել նոր վագուններում։

Նախարարի ռուս գործընկերները նրան ծանոթացրել են վագոնների արտաքին ու ներքին առանձնահատկություններին, կահավորանքին, հնարավորություններին։ Հիշեցնենք, որ այս մասին նախապես հայտարարվել էր դեռ ամիսներ առաջ։

Այս վագոնները եկել են համալրելու Երևանից Գյումրի ուղևորների փոխադրող արագընթաց գնացքների առկա վագոնների շարքերը՝ ուղևորափոխադրումն առավել հարմարավետ ու արդյունավետ կազմակերպելու համար։

Դեռ Գյումրիում որոշ ժամանակ առաջ տված իր տեղեկության մեջ Սուրեն Պապիկյանը շեշտել էր նաև հարցի ֆինանսական կողմը՝ ասելով, որ վագոնները ֆինանսական առումով ևս առավել օգտակար ու շահավետ կդարձնեն ուղևորափոխադրումները։

Սուրեն Պապիկյանն իր էքսկուրսի ժամանակ ուղիղեթերային միացում է կազմակերպել՝ համացանցային հետևորդներին ևս հաղորդակից դարձնելով այդ գործընթացին։ Ս․ Պապիկյանի միացրած ուղիղ եթերը ներկայացնում ենք վարը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!