«Ինքս ինձ հարց եմ տալիս՝ որտեղից այսքան ատելություն, նախանձ, դավադրություն․․․» պատերազմից վերադարձած Սեյրան Սողոյանի ուշագրավ գրառումը

Սեյրան Սողոյանը, որ արցախյան վերջին պատերազմի փառահեղ մասնակիցներից է եղել, վիրավորվել ու հրաշքով է փրկվել, այժմ ինքնակատարելագործմամբ է զբաղված։ Սեյրանը համառորեն կրթություն է ստանում՝ ասելով, որ փորձելու է սովորել նաև իր այն ընկերների փոխարեն, ովքեր այլևս չկան։

Սեյրանն իր ֆեյսբուքային հարթակում պարբերաբար պատմում է իր գործունեության, ուսման և կյանքի այլ կարևոր հանգամանքների ու իրողությունների մասին։ Սեյրանը, ինչպես շատերը, բոլորովին անտարբեր չէ մեր օրերի իրադարձություններին։

Սեյրան Սողոյանն իր սոցհարթակում այսօր գրել է հետևյալը․ «Ինքս ինձ հարց եմ տալիս՝ որտեղից այսքան ատելություն, նախանձ, դավադրություն իմ ժողովրդի մի ստվար հատվածի մեջ։ Ու հատկապես այն մարդիկ են չարախոսում ու ատելություն քարոզում, ովքեր ոչինչ չեն արել ու առավել ևս ոչինչ չեն կորցրել։

Հանգիստ ապրեք, կարեկցեք միմյանց այս դժվար պահին, եղեք սգավորի կողքին, հարգեք ու սիրեք միմյանց, լցվեք լավատեսությամբ։ Իմ կյանքի ամենավստահելի կողմնացույցը իմ նպատակներն են։ Ունեցեք նպատակներ ու պայքարեք դրանց հասնելու համար»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!