Ահա թե ինչպես է փոխվել Լուիզա Ղամբարյանն ամուսնու ու մայրիկի կորստից հետո

Հանրահայտ արտիստուհիներից Լուիզա Ղամբարյանի հետ վերջին շրջանում կատարվածը հուզել էր շատերին։ Դերասանուհին մի քանի օրվա մեջ իր համար անչափ թանկ մարդկանց կորցրեց՝ ամուսնուն ու մայրիկին։

Ընդ որում, Լուիզան ապրում էր մեկ տան մեջ ամուսնու ու մայրիկի հետ միասին։ Արտիստուհուն այս դժվարին օրերին սատարում են նրա մտերիմները։ Այժմ արտիստուհին դստեր հետ է ապրում։ Լուիզան իր մեջ պայքարելու ուժ է գտել։

Լուիզա Ղամբարյանը ոչ միայն կամք է դրսևորել և բեմ է վերադարձել, այլ նաև հանդես է գալիս ժամանցային համերգային ծրագրերում։ Երգչուհին մի առիթով անկեղծացել է և ասել, որ ամուսնուն և մայրիկին հաստատ դուր կգա իր արտիստական ակտիվությունը։

Նկատելի է, որ արտիստուհին որոշակիորեն փոխել է իր արտաքին տեսքը։ Նա մազերի գույնն ավելի է բացել՝ դառնալով շիկահեր։ Լուիզայի կերպարը շատ գեղեցիկ ու նուրբ է, ինչպես միշտ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: