Լևոն Տեր-Պետրոսյանն իր ուշագրավ կանխատեսումներն է ներկայացրել առաջիկա ընտրությունների և հնարավոր արդյունքների մասին

Լոևն Տեր-Պետրոսյանն իրեն բնորոշ հեռատեսությամբ ներկայացրել է առաջիկա ընտրական գործընթացների հնարավոր արդյունքների մասին իր կանխատեսումները։ Նա այնպիսի համոզմունք ունի, որ առաջիկա ընտրությունները լինելու են հայաստանյան ամենից խայտառակ ընտրությունները։

Նա իր ասածը հիմնավորում է ընտարակն գործընթացների արդյունքում ձևավորվելիք հնարավոր միջավայրի նկարագրությամբ։ Առաջին նախագահը նշում է, որ իրար հետ պայքարի մեջ մտած հիմնական ուժերը՝ Քոչարյանն ու Փաշինյանը, ընդունակ են ամեն ինչի։

Նրանք ունեն բոլոր ռեսուրսները, և երկուսն էլ բնույթով այնպիսին են, որ կանգ չեն առնում ոչ մի իրողության առաջ։ Լևոն Տեր-Պետրոսյանը հիշեցնում է շաբաթներ առաջ իր առաջարկած ծրագրի ու դրա մերժման մասին՝ հավատացնելով, որ եթե այդ առաջարկը Քոչարյանն ու Սարգսյանն ընդունեին, վիճակը միանգամից կլուծվեր։

Նա փաստում է, որ ժողովուրդը հոգնել է քաղաքական դեմքերից։ Հարկ է երկրի ղեկը վստահել խիստ պրոֆեսիոնալ անձանց, ովքեր մեկ-երկու տարում երկիրը կկարողանային դուրս բերել առկա վիճակից։ Նախագահի խոսքն ամբողջությամբ՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!