Դերասան Արթուր Բարսեղյանը ևս առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու․ ահա թե որ քաղաքական թիմն է նա ներկայացնում

Հայտնի դերասան Արթուր Բարսեղյանը շատ հանրահայտ դեմքերի նման որոշել է մտնել քաղաքական ասպարեզ՝ առաջադրվելով որպես պատգամավորի թեկնածու։ Դերասանը որոշել է միանալ Բաբաջանյան-Շիրինյան քաղաքական դաշինքին։

Նա հանդիսանում է դաշինքի ղեկավար կազմի անդամներից մեիը։ Դերասանն իր մուտքը բացատրում է գաղափարական պայքար տանելու իր մտադրությամբ, ինչը հնարավոր է իրականացնել այն թիմի միջոցով, որի շարքերում ընդգրկվել է նաև ինքը։

Արթուր Բարսեղյանը ներկայացրել է, թե իրենց քաղաքական թիմն ինչ ծրագրեր ունի երկրի արտաքին ու ներքին հարաբերությունների հեռանկարային զարգացումների հետ կապված։ Նա վստահեցրել է, որ թիմում ընդգրկված են պրոֆեսիոնալ, գործի գիտակ մարդիկ, ովքեր կարող են օգնել երկրին։

Արթուր Բարսեղյանն Էջմիածնից է։ Նա ուղիղի եթեր է մտել Էջմիածնի կենտրոնական հատվածից՝ Կոմիտասի անվան մշակույթի տան դիմացի հարակից վայրից՝ տեղեկացնելով, որ իրենց քաղաքական թիմը մտադիր է քարոզարշավի մեկնարկը տալ հենց այդ վայրից։ Դերասանը հորդորում է ակտիվ լինել և սատարել իրնեց թիմին։

Рейтинг
( 2 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!