Կոնեկտիկուտում ապրող Նիկոլ Կապերիլան տառապում էր ավելորդ քաշից փոքր տարիքից։ Մանկուց նա շատ էր սիրում համեղ, բայց վնասակար սնունդ։ Աղջկա սննդակարգը բաղկացած էր համբուրգերներից և պիցցայից, որոնք փչացրել են իր կազմվածքը։ Մեծանալով Նիկոլը գիտակցել է, որ ցանկանում է դուր գալ հակառակ սեռին։ Դրա համար նա որոշել է իրեն կարգի բերել՝ իր համար հատուկ սննդակարգ մշակելով։ Որոշ ժամանակ անց Կապերիլան հղիացել է, և ծծնդաբերությունից հետո ավելորդ քաշ հավաքել։ Նա չի կարողացել նիհարել, քանի որ սկսել է նորից վնասակար սնունդ օգտագործել։ Մեծ զբաղվածության պատճառով Նիկոլն ստիպված էր գիշերն աշխատել, ինչն ավելացնում էր նրա քաշը։
2017 թվականին, նայելով սեփական լուսանկարին, Նիկոլը սարսափեց։ Նա որոշեց վիրահատական ճանապարհով փոքրացնել ստամոքսը։ 2 շաբաթ անց բժիշկները թույլ տվեցին նրան մարզվել։ Նա սկսեց հաճախել մարզասրահ և հրաժարվեց հասարակական տրանսպորտից։
Ինչպես խոստովանել է կինը, ամենաբարդն իր համար ծանոթների արձագանքներն, ովքեր նրան ծաղրում էին նիհարելու ցանկության համար։ Ողջ կյանքի ընթացքում այն ընկերները, որոնց հետ նա մոտ է եղել, քննադատել են իրեն։
Այդ պատճառով նա որոշեց ազատվել նախաննձ ընկերներից։ Նիկոլը 120 կգ-ից նիհարեց մինչև 57 կգ։
Նա մոտիվացիա է հազարավոր աղջիկների համար։ Կինը որոշել է իր փորձն օգտագործելէ դառնալով պրոֆեսիոնալ մարզիչ։