Լևոն Քոչարյանը կիրակին անց է կացրել Սիրուշոյի հայրական տանը․ նա լուսանկարներ է հրապարակել

Լևոն Քոչարյանը բնույթով շատ ընտանիքասեր մարդ է ներկայանում։ Նա շատ է սիրում իր սոցցանցային հարթակը ողողել ընտանեկան տարատեսակ լուսնկարային կադրերով, որոնցից ջերմություն է ճառագում։

Երիտասարդ պատգամավորության թեկնածուն անցնող կիրակին որոշել է նացկացնել կնոջ՝ հայտնի երգչուհի Սիրուշոյի ծնողների տանը։ Նա օրվա մասին պատմող լուսանկարներ է տեղադրել։ Լուսանկարներից մեկում Լևոնը աներոջ՝ Հրաչյա Հարությունյանի հետ նստած է տան գավթի աստիճաններին։

Մեկ այլ լուսանկարում դարձյալ Լևոն Քոչարյանն ու Հրաչյա Հարությունյանն են, ովքեր այս անգամ փոքրիկ Միքայելի և Ռոբերտի հետ են․ նրանք գուրգուրում են երեխաներին։

Այս լուսանկարների ներքո տեղ են գտել տարատեսակ մեկնաբանություններ, որոնցից ուշագրավը, թերևս, օգտատերերից Շաքեի մեկնաբանությունն է։ Օգտատերը գրել է․ «Կարծում եմ՝ շատ ճիշտ կլինի, որ հայրդ այս խեղկատակի քանդածը վերականգնելուց հետո հանձնի իշխանությունը հենց քեզ»։

Այս մենկաբանության հավանության մեկնաբանություններ են թողել ևս մի քանի օգտատերեր։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: