Շոկոլադե տորթ՝ 5 րոպեում․ պարզապես հալչում է բերանի մեջ

Այս տորթն իսկական փրկիչ է, երբ ժամանակ չկա ինչ-որ բան թխելու։ Այն պետք է ուղղակի հավաքել և կրեմով պատել, հետո թողնել 3-4 ժամ և պատրաստ է։ Տորթն աներևակայելի նուրբ, փափուկ է և, պարզապես, հալչում է բերանի մեջ։


Անհրաժեշտ է

Թխվածքաբլիթ (ցանկալի է շոկոլադե)՝ 36 հատ (400 գ)

Բանան հասած՝ 1 հատ

Կաթ

Շաքարի փոշի՝ 200 գ

Թթվասեր՝ 400 գ

Վանիլին՝ 1 պտղունց

Շոկոլադ և մրգեր՝ զարդարելու համար

Պատրաստման եղանակը

Թթվասերը, շաքարի փոշին և վանիլինը խառնել, բանանը մանր շերտատել։ Աթսեի հատակին կրեմ քսել՝ վրան շարելով կաթի մեջ թաթախած թխվածքաբլիթները։ Ամեն շերտը դնելուց հետո կրեմ քսել և շարել բանները, վրան թեթև կրեմ քսել ու շարունակել հաջորդ շերտը։

Տորթի վերևի մասն ու կողքերը լավ պատել կրեմով։ Վրան քերած շոկոլադ ցանել և մրգեր շարել։ Երեք ժամով դնել սառնարանը։

 

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: