Փշաքաղվելու չափ հուզիչ․ Շուռնուխում պատերազմից հետո առաջին պսակադրությունն է եղել․ ահա թե ով է օրհնել այն

Շուռնուխը Սյունիքի այն համայնքներից է, որ պատերազմի ժամանակ ու դրանից հետո բավականին զգալի կերպով իր վրա կրեց դժվարությունների ծանր բեռը։ Շուռնուհի տասից ավել տներ, ինչպես հայտնի է, անցել է հակառակորդի տիրապետության ներքո։

Այդ ամենով հանդերձ, համանքը փորձում է վերականգնել իր կորցրած ռեսուրսները և վերածնվել վերստին։ Համայնքում ընթանում են նոր շինարարական գործընթացներ՝ տները կորցրած գյուղացիներին դարձյալ տներով ապահովելու համար։

Այսօր համայքնում պատերազմից հետո առաջին անգամ հարսանիք է եղել։ Այս կարևոր արարողությանը իր ներկայությամբ առանձնահատուկ խորհուրդ և կարևորություն է հաղորդել կաթողիկոսը, ով այսօր այցելել է Սյունիք։

Նա նաձամբ ներկա է գտնվել Շուռնուխ նորապսակենրի հարսանեկան արարողությանը, նորապասակներին իր մակագրությամբ Աստվածաշունչ է նվիրել՝ օրհնելով երիտասարդ զույգին ընտանիք կազմելու կարևոր և ողջունելի քայլի համար։

Գորիսի փոխքաղաքապետի սոցհարթակում  է առաջինը տեղեկություն հայտնվել այս մասին։ Իրինա Յոլյանը նաև լուսանկար է տեղադրել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: