Բացառիկ տեսանյութ․ Վարդան Սարգսյանի ընկերուհու ծննդյան տարեդարձը Դուբայում և հայտնի հյուրերը

Հաղորդավարներից Վարդան Սարգսյանը, ինչպես գիտենք, ամենից շատ սիրում է ճանապարհորդել, ուստի և կյանքը կազմակերպել է այնպես, որ սիրելի զբաղմունքը նաև մասնագիտություն և գործունեության միջոց դառնա։

Իր ճամփորդական հաղորդումներով հայտնիություն ձեռք բերած Վարդանը երկար ժամանակ սիրելի չուներ, սակայն այսօր արդեն պարզ ու հասկանալի է, որ Վարդանն ունի ընկերուհի, ում հետ մեկնել է Դուբայ՝ վերջինիս ծննդյան տարեդարձը նշելու։

Վարդանի հետ, ընդ որում, ընկերուհուց բացի Դուբայում են գտնվում նրա մտերիմ ընկերները և հարազատները՝ մայրն ու քույրը։ Վարդանի ընկերուհու ծննդյան երեկոյից փոքրիկ տեսանյութ է տեղադրել նաև երգչուհի Լիլիթ Կարապետյանը, ով նույնպես Վարդանենց հետ Դուբայում է։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են ընկերները բացօթյա տարածքում տորթի մոմ վառում՝ շնորհավորելով Վարդանի ընկերուհուն։ Լիլիթը ոչ միայն Վարդանի ընկերուհու ծննդյան տարեդարձից է ուշագրավ կադրեր տեղադրել, այլ նաև իր լուսանկարներն է հանրայնացրել՝ գրելով, որ Դուբայը գիշերը հեքիաթային է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: