Այսօր երգիչ Էրիկ Կարապետյանի ծննդյան օրն է․ մանրամասներ երգչի մասին

Էրիկ Կարապետյանը ծնունդով Վրաստանից է։ Նա ապրել է Վրաստանի մայրաքաղաքում՝ եղբոր ու ծնողների հետ։ Դպրոցական ու երաժշտական նախնական կրթությունը ստացել է Թբիլիսիում։ Էրիկի հայրը Վակերի Կարապետյանն է, մայրը՝ Մարիան, իսկ եղբայրը՝ Բոկան։

Էրիկը չափահաս տարիքում՝ 2006 թվականին, տեղափոխվել է Երևան, ապրում ու ստեղծագործում է Հայաստանում։ Էրիկը Երևանում շարունակել է երաժշտական կրթությունը՝ սովորելով Կոնսերվատորիայում։

Հընթացս երիտասարդը զարգացրել է իր երգչական կարիերան՝ մասնակցելով տարբեր մրցույթների, համերգների, միջոցառումների՝ սիրվելով իր ինքնատիպ ոճով ու կատարումներով։ Այդ համերգների ու մրցույթների ժամանակ Էրիկը հաճախ է արժանացել մրցանակների։

Էրիկն այս տարիների ընթացքում հասցրել է ներկայացնել ավելի քան տասնութ տեսահոլովակ, մեկ ձայնասկավառակ, հանդես է եկել համերջային ծրագրով։ Էրիկի կատարած երգերը հիմնականում ռոմանտիկ, սիրային բնույթի ստեղծագործություններ են։

Երգիչն այսօր դառնում է երեսուներեք տարեկան, ինչի առիթով ստանում է բազմաթիվ շնորհավորանքներ, որին միանում ենք նաև մենք։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: