Այսօր Գուրգեն Դաբաղյանի կնոջ ծննդյան օրն է․ ամուսնու ռոմանտիկ շնորհավորանքը և այլ մանրամասներ

Գուրգեն Դաբաղյանի տիկինը՝ Իննան, ինչպես հայտնի է, շատ վաղ է ընտանիք կազմել։ Նա նոր էր բոլորել տասնինը տարին և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի սան էր, երբ որոշեց ընտանիք կազմել Գուրգեն Դաբաղյանի հետ։

Նրանց տարիքային տարբերությունը չի խանգարել, սակայն, որ զույգը ներդաշնակ ընտանեկան կայնքով ապրի։

Գեղեցկուհի Իննան վերջերս մայրիկ է դարձել։ Նրա փոքրիկ, չքնաղ դստրիկին ծնողների որոշմամբ Շուշաննա անունն են տվել։ Այսօր գեղեցկուհի մայրին ու Գուրգենի սիրելի կինը նշում է ծննդյան քսանամյա տարեդարձը։

Կնոջ ծննդյան օրվա առիթով Գուրգեն Դաբաղյանը տեղադրել է իրենց գեղեցիկ լուսանկարներից երկուսը՝ իր սրտի ջերմ բարեմաղթանքներն ու սերն արտահայտելով և ուղղելով Իննային։ Գուրգեն Դաբաղյանը գրել է հետևյալը․

«Ծնունդդ շնորհավոր, գեղեցկուհիս։ Քեզ ամենալավն եմ մաղթում։ Մնա միշտ բարի, ժպտերես, համեստ ու զուսպ, ինչպիսին որ կաս։ Ես հենց էդպիսին եմ քեզ սիրում. իմ Իննա։ Գուրգենի շնորհավորանքին միացել են շատերը»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: