Պարույր Հայրիկյանը ցանկացողներին հրավիրում է իր տուն․ ահա թե ինչու

Քաղաքականությամբ զբաղվող, բավականին հետաքրքիր քաղաքկան ուղի անցած Պարույր Հայրիկյանը միշտ էլ աչքի է ընկել բոլորից տարբերվող, ինքնատիպ վարքով։ Տարբերվելու արտաքին նշաններից մեկն էլ այն փաստն է, որ Պ․ Հայրիկյանը բացառիկ վերաբերմունք է ցուցաբերում հայոց լեզվի նկատմամբ։

Պարույր Հայրիկյանն իր բոլոր գրառումները գրում է դասական հայերենով։ Նա առհասարակ ակտիվորեն օգտագործում է դասական հայերենը գրավոր խոսքում։ Քաղաքական գործիչը սկզբունքային է գաղափարական բոլոր հարցերում։

Այսօր Պարույր Հայրիկյանը մի հրապարակում է արել, որտեղ հրավիրում է բոլոր ցանկացողներին իրենց տուն՝ օգտվելու իրենց այգու առատ բերքից։ Նա տեղադրել է լուսանկարներ իր մշակած այգուց՝ գրելով հետևյալը․

«Հարգելի դիմագրքային ընկերներ, այգումս ոչ անսահմանափակ, բայց բաւական առատ պտուղ կայ, այս պահին՝ կեռասի տարբեր տեսակներ։

Եթէ ձեր ծանօթների միջավայրում կան մարդիկ, ովքեր ի վիճակի չեն իրենց փոքրիկներին կամ մեծահասակներին ապահովել թարմ մրգերով, խնդրում եմ ուղորդել կամ ուղեկցել իմ տուն իրենց ձեռքով հարազատների համար պտուղ հաւաքելու»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: