Պուտինն իր զբոսանավով զբոսնելու է հրավիրել Լուկաշենկոյին և նրա տղային․ ռուս բլոգերի ուշագրավ տեսանյութն ու վերլուծությունը

Ռուսական լրատվամիջոցները տեսանյութ են պատրաստել, որտեղ երևում է, թե ինչպես է Պուտինը Բելոռուսի ղեկավարին հրավիրել իր զբոսանավոն շրջելու։ Լուկաշենկոյի հետ Ռուսաստանի ղեկավարին զբոսանավով շրջելու է գնացել նաև նրա որդին՝ Կոլյա Լուկաշենկոն։

Անդրադառնալով այս տեսանյութին և իրողությանը՝ ռուսաստանցի բլոգեր Ռուստեմ Ադագամովը գրում է հետևյալը․ «Պուտինը Սոչիում Լուկաշենկոյին և նրա որդուն հրավիրել է իր զբոսանավով զբոսնելու:

Կոլյա Լուկաշենկոն մոտավորապես այն տարիքին է, ինչ որբ Դիմա Ստախովսկին, որը վերջերս ցшծ էր նետ վել տանիքից Մինսկում՝ hետшպնդվելով քննիչների կողմից: Կոլյան հասկանու՞մ է, որ իր հայրը մшրդшկեր է»:

Նույն բլոգերը, ի մի բերելով Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունները, գրել է հետևյալը․ «Մոտ ժամանակներս Բելառուսը Մոսկվայից 500 միլիոն դոլարի վարկ կստանա: Ռուսաստանը կօգնի Բելավիային. Ավիաընկերությունը կկարողանա թռչել Ռուսաստանի տարբեր քաղաքներ:

«Կքննվի» ռուս կին Սոֆիա Սապեգայի գործը, բայց «ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում»: Պուտինը «հույզեր» անվանեց ԵՄ պшտժամիջոցները Լուկաշենկայի նկատմամբ»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: