«Այսօր ինձ համար շատ հիշարժան օր էր․» ահա թե ինչու է օրը նշանավորվել սիրված հաղորդավարուհի Զառա Արամյանի համար

Զառա Արամյանն անցնող օրվա մեջ զգացմունքային ու էմոցիոնալ մեծ ապրումներ է ունեցել, որոնց մասին կիսվել է իր սոցհարթակում։ Ապրումները կապված են հաճելի և տպավորիչ հանդիպման հետ։

Հաղորդավարուհին հանդիպել է Դիլաքյան եղբայրների հետ։ Այդ մասին Զառա Արամյանը գրում է․ «Այսօր ինձ համար շատ հիշարժան օր էր։

Շնորհիվ իմ շատ սիրելի ընկերուհի Նարե Արամյանի ծանոթացա հայկական ամենահայտնի և սիրված «Գտնված երազ» մուլտֆիլմի հեղինակների ՝ Դիլաքյան եղբայրների հետ։ Եվ՛ Գագիկը, և՛ Հովհաննեսը իրենց ստեղծած պապիկին շատ նման են։

Երկուսն էլ շատ բարի, ջինջ, կարծես թե անպաշտպան ու անբասիր ժպիտ դեմքերին դաջված։ Այսօր նաև ներկա եղա իրենց հերթական արարման պահին, երբ Նարեի սպիտակ վերնաշապիկին մեր ներկայությամբ Գագիկը նկարեց հեքիաթային պապիկին։

Իսկ մենք շունչներս պահած հետևում էինք, թե ինչպես էր նկարազարդվում ու դառնում արդեն պատմական այդ վերնաշապիկը։ Էմոցիաների ու զգացումների հրավառություն»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: