«Ես հիվանդացա, Ռոբերտը զանգահարեց, ինքը հիվանդացավ, ես զանգահարեցի»․ Լևոն Տեր-Պետրոսյան

Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր Պետրոս Ղազարյանի հեռուստահաղորդման շրջանակներում խոսել է երկրում ստեղծված վիճակի մասին՝ իր դիտարկումներն ու առաջարկները ներկայացնելով ձևավորված բարդ հարցի հնարավոր լուծման ուղիների որոնման համար։

Հարցազրույցի վերջում նախագահը խոսել է նաև նախկին նախագահների միջև ձևավորված փոխադարձ վերաբերմունքի մասին՝ ասելով, որ ինքն անձամբ ոչ մի խնդիր ոչ ոքի հետ չունի, հակառակը, բոլորի հետ մարդկային պարզ հարաբերությունների մեջ է։

Լ․ Տեր-Պետրոսյանը նաև ասել է, որ իրենք անհրաժեշտության դեպքում հանդիպում են, քննարկումներ անում։ Նույնիսկ իր հիվանդանալու դեպքում Ռոբերտ Քոչարյանը զանգել է իրեն և հետաքրքրվել իր առողջությամբ։ Նույնն արել է ինքը, երբ հիվանդացել է Ռոբերտ Քոչարյանը։

Նախագահը որոշ մտքեր է արտահայտել անցյալի մասին, ինչը շատերի մոտ անհամաձայնության առիթ է դարձել։ Լ․ Տեր-Պետրոսյանի առաջարկած լուծման ճանապարհներին և այլ ուշագրավ դիտարկումներին առավել մանրամասնորեն կարող եք ծանոթանալ ստարև կցված հարցազրույցի ամբողջական տարբերակի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: