Ուշագրավ․ «Մեր երկրների առևտրի մակարդակը բարձրացնելու համար որոշվել է չեղարկել բեռնափոխադրումը՝ չեղյալ համարելով տուրքերը»

Իրանի և Հայաստանի միջև կարծես թե նոր համագործակցային ուիներ են բացվում։ Գոհար Հայրապետյանը, անդրադառնալով բոլորովին վերջերս Իրանի քաղաքաշինության նախարարի արած հայտարարությանը, իր սոցտարածքում գրում է այսպես․

«Շատ-շատ-շատ փոքր, բայց կարևոր պատուհան է բացվել Հայաստանի համար ԱՄՆ-Իրան սանկցիաների թուլացման ֆոնին:

Հայաստան այցելած Իրանի ճանապարհային և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին հայտարարել է, որ մեր երկրների առևտրի մակարդակը բարձրացնելու համար որոշվել է չեղարկել բեռնափոխադրումը՝ չեղյալ համարելով տուրքերը երկու երկրների ապրանքաշրջանառության տարանցիկ ուղիների oգտագործման, ինչպես նաև Հայաստանի տարածքով տարանցման համար գրավչություն ստեղծելու համար:

Իրանը նաև պատրաստ է իրականացնել փոխշահավետ նախաձեռնություններ ՝ Հայաստանի հետ տնտեսական կապերը խորացնելու ուղղությամբ, մասնավորապես ՝ «Պարսից ծոց — Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագիծը:

Մնում է՝ թույլ չտանք, որ ոչ շահագրքիռ երկրից փչող միջանցիկ քամիները փակեն այդ փոքրիկ պատուհանը»,- իր մտքերը եզրափակում է Գոհար Հայրապետյանը:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: