Այսօր անմահացած հերոս Սլավա Բադալյանը կբոլորեր ծննդյան քսաներեք տարին, սակայն հայրենիքի համար պայքարի սեղանին Սլավան դրել է իր ամենաթանկը՝ սեփական կյանքը։ Սլավան շատ տաղանդավոր երիտասարդ է, ուներ լուսանկարչական յուրահատուկ շնորհք և հակումներ։
Սլավան ավարտել էր ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Այսօր սիրելի ընկերոջ մասին խոսում ու հիշում են շատերը՝ նշելով նրա մարդկային բարձար արժանիքները, վեհ հատկանիշները։ Ընկերներից Վահագն Ամիրջանյանը Սլավայի մասին գրել է հետևյալը․
Էսօր Սլավի 23 ամյակն ա: Սլավը ոչ միայն հերոս էր մարտի դաշտում, այլ նաև իր ապրած կյանքում: Համեստ, խելացի, միշտ կշռադատված ու իր քայլերում վստահ մեր Սլավը:
Սլավի հետ, ցավոք, առիթ ունեցել եմ շփվելու հատկապես առաջին կուրսում, իսկ դրանից հետո, կյանքի տարբեր բերումներով քիչ էիք շփվում, սակայն երբ իրար տեսնում էինք, շատ մեծ խանդավառությամբ էինք ողջոնում իրար, հետաքրքվում միմյանց հաջողություններով»,- իր հիշողություններով խոսքն ավարտել է Վահանգ Ամիրջանյանը։