Այսօր բոլորում է ուղիղ մեկ տարին, ինչ սիրված արտիստուհի Կարինե Բուռնազյանը հրաժեշտ տվեց իր բազմաբեղուն ու շնորհաշատ երկրային կյանքին։
Ինչպես հայտնի է, սիրված արտիստուհու մահվան պատճառը համավարակային հիվանդությունն էր։ Սիրված դերասանուհին ընդամենը վաթսունմեկ տարեկան էր և դեռ բավականին անելիքներ ուներ։
Կարինե Բուռնազյանի մասին նրան ճանաչողները խոր ափսոսանքով ու անսահման հիացմունքով են խոսում։ Կարինեն ծնունդով երևանից է, ստացել է թատերական կրթություն։ Նրա անձի կայացման գործում մեծ է եղել իր ղեկավար Խորեն Աբրահամյանի դերը։
Կարինե Բուռնազյանը հայտնի է իր խաղացած բազմաթիվ խարիզմատիկ դերերով թատերական բեմից և ֆիլմերից։ Կարինեն իր գործընկերների, խաղընկերների հետ միասին հաջողությամբ հանդես է եկել նաև արտասահմանյան մի շարք երկրների հեղինակավոր բեմերում՝ ներկայացնելով հայկական մշակույթը։
Կարինեի մանկությունը անցել է գույներով ու վառ իրադարձություններով լեցուն։ Նա ընտանիքի միակ զավակն է եղել և առանձնահատուկ ուշադրության է արժանացել։