Հռիփսիմե Հակոբյանն ու Մարտին Մկրտչյանը Baby shower են կազմակերպել իրենց բալիկի համար․ ուշագրավ լուսանկարներ

Ինչպես շատերն այս ընթացքում հասցրեցին տեղեկանալ, Հռիփսիմե և Մարտին երգիչների ընտանեկան զույգը շատ մոտ ապագայում պատրաստվում է ընդունել ընտանիքի երկրորդ բալիկին, ով նույնպես տղա է։ Այս փաստը անասելի երջանկություն է պարգևել ծնողներին։

Ընդամենը մի քանի օր առաջ ամուսիններն ավանդություն դարձած փուչիկների եղանակով պարզել ու հայտնել են սպասվող բալիկի սեռը, իսկ այսօր նրանք Baby shower են կազմակերպել՝ հետևելով ամերիկյան միջավայրում ընդունված ավանդույթին։

Baby shower ասվածը հայերեն թարգմանվում է «Մանկական ցնցուղ»։ Այն միջոցառում է, որի ընթացքում հավաքվում են հղի կնոջ մտերիմ այլ կանայք, կիսվում են իրենց մայրական փորձով, նվերներ են նվիրում մայրիկին ու սպասվող բալիկին։

Հռիփսիմեն հանրայնացրել է միջոցառման լուսանկարները։ Ինչպես երևում է լուսանկարներից, միջոցառմանը մասնակցել են Ամերիկայում գտնվող հայ հայտնի դեմքերից շատերը։

Հայտնի է նաև, որ Հռիփսիմեի փոքրիկը պետք է ծնվի հենց Ամերիկայում։

Рейтинг
( 2 оценки, среднее 2.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!