Հայտնի լրագրող, հաղորդավար Քրիստինե Մելքոնյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Հայտնի լրագրող, հաղորդավարուհի Քրիստինե Մելքոնյանը բոլորում է ծննդյան քառասուներկու տարին։ Քրիստինեն ծնվել է Երևանում և սովորել Րաֆֆու անվան դպրոցում։ Քրիստինեն դպրոցից հետո ընտրել է իրավագիտության ոլորտը։

Նա սովորել է Հրաչյա Աճառյանի անունը կրող համալսարանում։ Քրիստինեն ցանկանում էր իրականացնել իր պատանեկան երազանքը, այն է՝ փաստաբան դառնալը, սակայն ճակատագրի նախախնամությամբ նա իր կենսագործունեությունը շարունակում է այլ ոլորտում։

Նա մասնակցել է հաղորդավարական դասընթացի, որտեղ էլ նախ ձայնի, ապա նաև կարողությունների շնորհիվ կարողացել է հաջողությունների հասնել հենց լրագրության ու հեռուստահաղորդավարության ոլորտում։ Շուտով ստանում է նաև լրագրողի կրթություն։

Քրիստինեն շուտով իր առաջին ուղիղ եթերն է ունենում։ Նա միառժամանակ հեռացել է հայրենիքից, ապա վերադարձել, սակայն գործունեությունը չի շարունակել հաղորդավարության ոլորտում։ Շուտով նա ստանում է դարձյալ հաղորդավար լինելու առաջարկ։

Քրիստինե Մելքոնյանը ժամանակին ճանաչվել է լավագույն հեռուստամեկնաբան։ Նա հեղինակավոր հեռուստամեկնաբաններից է, ով իր գործունեության ընթացքում կարողացել է ոչ միայն հեղինակություն ձեռք բերել, այլ նաև օգնել է գործընկերներին՝ կայանալ ոլորտում։

Рейтинг
( 2 оценки, среднее 3.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: