«Ահա սա էր Տեր-Պետրոսյանի առաջ քաշած պլատֆորմը․․․» ուշագրավ դիտարկում

Հարութ Ուլոյանը գրում է․ «Չնայած այն իրողությանը, որ Լևnն Տեր-Պետրոսյանը մանրամասն կերպով անդրադարձավ Քոչարյանին ու Սարգսյանին, ապաև` միայն Սարգսյանին առաջարկած միասնական դաշինք կազմելու շարժառիթներին, այնուամենայնիվ, թե իշխանական, թե քոչարյանասերժական շրջանակները, հերթական անգամ ի ցույց դնելով իրենց էությունը, այդ ողջ գործընթացն ամեն կերպ փորձում են ներկայացնել «Քոչարյանն ու Սարգսյանը մերժեցին Տեր-Պետրոսյանին» տիպի էժանագին մանիպուլյացիայի սահմաններում:

Նման ցնորամտության շրջանառումը եթե «միտումնավոր» բնույթ չի կրում, ապա այն հետևանք է մարտնչող քաղաքական տգիտության:

Պարզագույն քաղաքական դատողություններն ուղղակի կերպով ի ցույց են դնում այն իրողությունը, որ ոչ թե Քոչարյանն ու Սարգսյանն են «մերժել» Տեր-Պետրոսյանին, այլ ընդհակառակը` Տեր-Պետրոսյանն է ի սկզբանե «մերժել» նրանց, քանի որ դաշինք կազմելու առաջարկի հիմքում դրել է վերջիններիս կողմից քաղաքական հայտ ներկայացնելու ձգտումը բացառելու պայմանը:

Ավելին, Տեր-Պետրոսյանը, դաշինքի կայացման պարագայում, «մերժելու» էր նաև ինքն իրեն, և իրենք` երեքով, իրենց «մերժման» գնով, «մերժելու» էին Փաշինյանին: Ահա սա էր Տեր-Պետրոսյանի առաջ քաշած պլատֆորմը»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: