«Քանի դեռ բոլորդ սահմանային հոգեխանգարմունքի մեջ եք, եկեք մի երկու բառով պատմեմ, թե ինչի ընկանք էս օրը․․․»

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը գրում է․ «Լավ, քանի դեռ բոլորդ սահմանային հոգեխանգարմունքի մեջ եք, եկեք մի երկու բառով պատմեմ, թե ինչի ընկանք էս օրը։ Քֆուրը պահեք, հետո կանեք, էս մասին ձեզ քչերը բարձր կասեն։ Ես էլ լրիվ չեմ ասի, քանի որ ընկերներիցս մեկը շուտով էս մասին հոդված կհրապարակի․

✓Հայաստանի Առաջին Հանրապետության տարածքը 70.000 քկմ էր–սուտ է։ Լկտի սուտ։ Հայաստանի Առաջին Հանրապետությունը երբեք չի ունեցել միջազգայնորեն վավերացված սահմաններ։ Հարցրեք յուրաքանչյուր իրեն հարգող պատմաբանի։ Հայաստանի առաջին Հանրապետությունը նույնիսկ չի ունեցել հռչակման օր, բայց մեծապես զգալի տարածքների տիրապետել է։

✓Լեգրան–Դրո 1920թ. դեկտեմբերի 2–ի համաձայնագրով Հայաստանի տարածքը շուրջ 43.000 քմ էր, ավելին, Զանգեզուր ասվածը նկատի ունեին ոչ միայն Սյունիքը, այլ նաև Զանգեզուրի մի մասը, որը մտնում էր հետագայում Կուբաթլիի(Ղուբաթլու) շրջանի մեջ։ Արդյունքում մեզ մնաց միայն արևմտյան Զանգեզուրը–Ճիշտ է։ Այդ պայմանագիրը չճանաչեց հայ բոլշևիկ Սարգիս Կասյանը։ Բանալի բառը՝ Հայ։

✓Հայաստանը վավերացրել է Կարսի պայմանագիրը։ Խորհրդային Հայաստանը, բայց փաստ է։ Մենք որպես պետություն վավերացրել ենք այդ գրողի տարած պայմանագիրը–Ճիշտ է։ Մնացածը՝ ոնց կուզեք, որտեղ ուզում եք՝ մտցրեք։

✓Հայաստանը Անդրֆեդերացիայի կազմի մեջ մտել է 31.300 քկմ կամ մի քիչ ավել։ Հետո՝ Մոսկվայի միջնորդությամբ՝ 1921-1936թթ․ կորցրել է 1500 քկմ–ից ավել, այդ թվում՝ Կապանի 21 գյուղերը, Ալ լճերը, Գորիս—Կապան ճանապարհի հայտնի հատվածը, Դիլիջանի հայտնի հատվածները և այլն–Ճիշտ է։ Այդ պրոցեսը շարունակվել է մինչև 1958թ․։ Ադրբեջանական ՍՍՀ–ն ինչ կարողացել՝ քերել է։ Հիմա էլ սահմանազատումն անելու են դրանով–Ճիշտ է։

✓Քաքի մեջ ենք–Ճիշտ է։

✓Սահմանազատումը եղել է ոչ իրավաչափ ու հակասահմանադրական–Ճիշտ է։

✓Ամեն դեպքում՝ քաքի մեջ ենք–Ճիշտ է։

✓Աշխարհը Վիլսոնի քարտեզ չի ճանաչում–Երազխաբ ենք։

✓Հայաստանն հիմա իր սահմանները չի որոշում՝ անկախ անկարողունակ կառավարությունից»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: