Տաղանդավոր դերասանուհի Շուշան Ղազարյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Թատերական ոլորտում բավականին կայուն հեղինակություն ունեցող դերասանուհիներից մեկի՝ Շուշան Ղազարյանի ծննդյան օրն է։ Շուշանը դերասանուհի է և մանկավարժ։ Նա դասավանդում է Թատերական ինստիտուտում։

Շուշանն ամուսնացած է ոչ պակաս հայտնի մեկ այլ դերասանի՝ Վահագն Գալստյանի հետ։ Նրանք երկու հրաշալի զավակներ ունեն։ Ավագը աղջիկ է, կրտսերը՝ տղա։

Շուշանը, լինելով հանրահայտ ու սիրված արտիստուհի Արև Սանթրոսյանի դուստրը և մեծանալով թատերական բուռն միջավայրում, իր անձի զարգացման վրա անմիջականորեն կրել է այդ միջավայրի աղդեցությունը՝ իր մեջ խտացնելով մշակութային լայագույն որակներն ու արժեքները։

Նշենք նաև, որ Շուշանի քույրը՝ Տաթևը ևս տաղանդավոր դերասանուհի է և հասցրել է կայանալ դերասանական ոլորտում՝ նույնիսկ արժանանալով այս տարվա պատվավոր «Արտավազդ» մրցանակին։

Շուշան Ղազարյանի բալիկները, ինչպես երևում է, նույնպես ցանկանում են շարունակել ծնողների մասնագիտական գիծը, ինչը, թերևս, բնական ու տրամաբանական է։

Շուշանի ավագ դստեր սոցցանցային ակտիվությունից, պատրաստած տեսանյութերից երևում է աղջնակի անթաքույց սերն ու հետաքրքրությունը դերասանական արվեստի նկատմամբ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: