Հրաշալի տորթ «Ոսկե բանալի». մեր մանկության համը

Տորթն իր համով ձեզ մանկություն կտանի: Այն երկգույն հրաշալի խմորեղեն է, որ կարելի է ստանալ պարզագույն բաղադրիչների միավորումով:

Հավկիթները շաքարի զուգակցությամբ հարելմինչ սպիտակելը, ծավալը կրկնապատկելը: Ծավալի ուռուցիկությունը պահելու համար մյուս բաղադրիչներն ավելացնել քիչ-քիչ՝ խոհանոցային բահով զգուշորեն խառնելով:

Նույն տրամաբանությամբ ստանալ նույնաչափ մեկ այլ խմորային զանգված, որին մուգ գույն պետք է հաղորդենք կակաոյի օգնությամբ:

Շերտերը ստանալուց հետո սառեցնել և յուրաքանչյուրը բաժանել երկու մասին: Կրեմապատելիս շերտերը հագեցնել շաքարի, ջրի և կոնյակի խառնուրդից ստացված օշարակով:

Կրեմի համար երկու բաղադրիչները՝ կարագն ու խտացրած կաթը բավական է:

Ստացված զանգվածի մեկ երրորդ մասը հեռացնել ու կակաոյով մգացնել: Շերտերը մնացած կրեմային մասսայով միավորելուց հետո մուգ կրեմով պատել տորթի ընդհանուր մակերեսը:

Սպիտակ կրեմով ցանցաձև զարգարել մուգ կրեմով պատված տորթի երեսը, ապա նաև ծաղկային նախշեր անել տորթի եզրերի հատվածում:

Տորթի կողքերը ևս ձևավորել մուգ կրեմային մասսայով:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: