«Խանգարում ու հայհոյում էիք պետության ղեկավարին, որպեսզի մոտիկից ծանոթանա ձեր խնդիրներին»

Վերջին օրերին առանցքային քննարկումների կենտրոնում հասկանալի պատճառներով Սյունիքն է ու սյունիքյան թնջուկը։ Խնդրին անդրադարձել են շատերը՝ առաջ քաշելով յուրաքանչյուրն իր դիտակետը։

Ակտիվ վերլուծաբան Լյովա Եղիազարյանը, անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին, իրավիճակի խորքային պատճառներին ու առաջացած հետևանքներին, իր սոցհարթակում գրում է հետևյալը․

«Ձմռանը մի քեֆ, մի ուրախություն էիք սարքել, երբ վարչապետի դեպի Սյունիք այցը խանգարեցիք համայնքապետերի գլխավորությամբ: Նույն հրճվանքն էիք ապրում վերջերս տեղի ունեցած ողորմելի միջադեպերի առիթով:

Խանգարում ու հայհոյում էիք պետության ղեկավարին, որպեսզի մոտիկից ծանոթանա ձեր խնդիրներին: Կարծու՞մ եք ձեր քֆուրի ձայնը չհասավ թշնամուն: Կարծու՞մ եք դուք չօգնեցիք թշնամուն: Դուք ձեզ հաշիվ տվե՞լ եք:

Ազրեիլ էիք դարձել, ու՞ր եք: Համայքապետեր, երբ հայտարարում էիք, որ ձեզ այսպիսի վարչապետ պետք չէ, էսօրվա մասին չէի՞ք մտածում: Ու՞ր եք: Մենք սյունեցու կողքին ենք: Դուք՝ ու՞մ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: