Ոչ պակաս լшրված է նաև Գեղարքունիքում․ Կարեն Արայանը մանրամասներ է հայտնում

Կարեն Արայանը, ով իր ակտիվ մասնակցությունն է բերել արցախյան առաջին պшտերազմին, երեկվանից ջոկատ է հավաքել ու մեկնել Սյունիքի տարածաշրջան։ Նա մի քանի անգամ այնտեղից եթեր է մտել՝ պատմելով իրավիճակի մասին։

Կ․ Արայանը հայտնում է, որ Սյունիքում կեսօրի դրությամբ կա որոշակի լшրվածություն, սակայն այն վերահսկվում է և սպասվում են դրական տեղաշարժեր։ Սակայն Կ․ Արայանը նաև նշում է, որ ոչ պակաս լարված է նաև Գեղարքունիքի տարածաշրջանում, ուստի նրանց ջոկատը ստիպված է եղել երկու մասի բաժանվել։

Խմբերից մեկը Սյունիք է ուղղվել, մյուսը՝ Գեղարքունիք։ Կ․ Արայանը Գեղարքունիքից դիմում է կեղծ ու իրական բոլոր օգտատերերին, դիմադիրներին ու ընդդիմադիրներին՝ ասելով, որ զգոն լինեն։ Նա տալիս է հեռախոսահամար, որով ցանկացողները կարող են միանալ իրենց, քանի որ առկա հանգստությունը հարաբերական է։

Կ․ Արայանի տեսանյութը, որտեղ պատմվում է սահմանային իրավիճակի որոշ մանրամասների մասին, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: