«Րոպեներ առաջ վերջապես խոսեցի Եղնիկների հրամանատար գնդապետ Ջալավյանի (Քյոխ) հետ․․․»

Մերձսահմանային հայտնի իրադարձությունների տարածումից հետո բարձրացած անհանգստության ֆոնն էլ առավել uրվեց հատկապես կեղծ լրատվական ու ոչ լրատվական էջերից հոսող սխալ տեղեկությունների պատճառով։

Բացի այն, որ տարածվում էին սխալ, իրականության հետ աղերսներ չունեցող տեղեկություններ, հրապարակվում էին նաև հայտարարություններ հայտնի մարդկանց անունից, որոնց մի մասը, ինչպես հետագայում պարզվեց, ճիշտ չէր։

Մասնավորապես նախորդող օրվա ընթացքում գեներալ Կարեն Ջալավյանի անունից հայտարարություն տարածվեց, ըստ որի հրամանատարը հորդորում էր պատրաստվել վճռորոշ ճшկատամարտի։ Հետագայում լրագրող Դավիթ Թորոսյանը գրել է, որ այդ խոսքերը Քյոխին չի պատկանում, ուստի պետք չէ այն տարածել։

Քիչ առաջ լրագրողը կրկին գրել է․ «Րոպեներ առաջ վերջապես խոսեցի Եղնիկների հրամանատար գնդապետ Ջալավյանի (Քյոխ) հետ, իր անունից տարածվող գրառման մասին։

Կտրականապես հերքեց, նշելով, որ ինքը առաջնագծում է եղել երեկվանից և արգելում է բոլորին, որևէ բան գրել իր անունից, առանց իր հետ խոսելու և համաձայնեցնելու, խնդրելով նաև լրատվամիջոցներին, չտարածել սուտ/կեղծ նյութեր»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: